Դիդյե Բորիսը կխաղա «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբը պայմանագիր է ստորագրել կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան Դիդյե Բորիս Կադիոյի հետ: 30-ամյա պաշտպանը հայտնի է հայ ֆուտբոլասերին «Շիրակում» և «Փյունիկում» ունեցած մրցելույթներով:

Կոտ դ’Իվուարի Մ-17, Մ-21 և Մ-23 հավաքականները ներկայացրած Կադիոն հանդես է եկել նաև Ֆինլանդիայի «Յարո» և SJK, Ղազախստանի «Ժետիսու» և «Շախտյոր», Հնդկաստանի «Կիրալա Բլաստերս» թիմերում: Փորձառու պաշտպանի նախորդ թիմը Սուդանը ներկայացնող «Ալ Հիլալն» էր:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos