Բիչախչյանի գոլն օգնեց «Ժիլինային» դուրս գալ եզրափակիչ

Սլովակիայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ժիլինան» 4:1 հաշվով հաղթեց «Կոշիցեին» ու դուրս եկավ եզրափակիչ: Առաջին խաղում «Ժիլինան» հաղթել էր 4:2 հաշվով: Պատասխան մրցավեճին մասնակցեց Վահան Բիչախչյանը և դարձավ գոլի հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի խաղացողն աչքի ընկավ 12-րդ րոպեին 11 մետրանոցից: Եզրափակչում «Ժիլինան» կմրցի «Սլովան» — «Բանսկա-Բիստրիցա» զույգի հաղթողի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարարերը հաշվի առած Բիչախչյանը մասնակցել է 30 հանդիպման, խփել է 10 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: