Բենզեման անցավ Զիդանից

Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Ֆրանսիան ոչ-ոքի խաղաց Պորտուգալիայի հետ: Աշխարհի չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման: «Մադրիդի» հարձակվողը դարձավ ամենատարեց ֆուտբոլիստը, որը նման խոշոր մրցաշարի մեկ խաղում խփում է մեկից ավելի գոլ՝ անցնելով Զինեդին Զիդանից: Վերջինս 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում նման արդյունքի հասել է 31 տարեկան 356 օրական հասակումԼ Բենզեման դա արեց 33 տարեկան 186 օրական հասակում:

Ի դեպ, Բենզեման իր առաջին գոլը խփեց Ֆրանսիայի հավաքականի կազմում սկսած 2015 թվականի հոկտեմբերի 8-ից: Հատկանշական է, որ սա ամենաերկարատև դադարն է երկու գոլի միջև Ֆրանսիայի հավաքականի կազմում սկսած այն ժամանակներից, երբ դեռ խաղում էր ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը: Վերջինս հավաքականի կազմում իր չորրորդ գոլին սպասել է 7 տարի՝ գրավելով կրկին Պորտուգալիայի հավաքականի դարպասը:

Նշենք, որ Եվրոների պատմության մեջ Ֆրանսիա — Պորտուգալիա խաղն առաջինն է, որի ընթացքում խփվել է երեք 11 մետրանոց: