Եվրո 2020. Խումբ «B». Բելգիա — Ռուսաստան. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Բելգիայի ազգային ընտրանին կփորձի հաղթանակով սկսել Եվրոն, մրցակիցը Ռուսաստանի ազգային հավաքականն է: Խաղը տեղի է ունենալու Սանկտ-Պետերբուրգում, սակայն քչերն են նշում, որ դա մեծ առավելություն է նոմինալ հյուրերի համար: Բելգիացիներն ընտրական փուլում լուրջ դիմադրության չբախվեցին ու այն անցան մեկ շնչով: Համավարակով պայմանավորված դադարից հետո Բելգիան անցկացրել է 13 հանդիպում, տարել է 9 հաղթանակ, երեք խաղ ավարտել է ոչ-ոքի և կրել է ընդամենը մեկ պարտություն: Սա թույլ է տվել Մարտինեսի սաներին առաջ գնալ Ազգերի լիգայի խաղարկությունում՝ թույլ տալով իրենց ավելի վստահ զգալ Մունդիալի ընտրական փուլում:

Չնայած երկու ոչ-ոքիին վերջին չորս խաղում, որոնք Բելգիան խաղաց հույների ու չեխերի հետ, Խորվաթիայի հետ մրցավեճում տարած հաղթանակն ամրապնդեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Ռուսաստանը նույնպես վատ չանցկացրեց ընտրական փուլը: Ի դեպ, ընդգրկված էին հենց բելգիացիների հետ նույն խմբում և զբաղեցրեցին երկրորդ տեղը: Չերչեսովի սաները 10 խաղից ութում հաղթանակ տարան, երկու պարտություն կրեցին երկսուն էլ հենց Բելգիայից: Այս ֆոնին 2020 թվականը շատ վատ դասավորվեց ռուսների համար: Նրանք ութ խաղից վեցում չկարողացան հաղթանակ տանել ու արդյունքում մնացին Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ դիվիզիոնում:

Այս տարի իրավիճակը մի փոքր կարողացան շտկել: Մունդիալի ընտրական փուլի երեք խաղից երկուսում Չերչեսովի սաները հաղթեցին, մեկում պարտվեցին: Եվրոյից առաջ նրանց ստուգողական խաղում ոչ-ոքի խաղացին լեհերի հետ և հաղթեցին Բուլղարիային:  .

Բելգիային ըստ ամենայնի չի կարողանա օգնել կազմի աստղային տղաներից Կևին Դե Բրյույնեն առողջական խնդիրների պատճառով, Վիտսելի մասով նույնպես վստահ ոչինչ չի կարելի պնդել, քանի որ նա դեռևս լիովին չի ապաքինվել վնասվածքից: Ռոբերտո Մարտինեսը իր թիմի խաղը կկառուցի 3-4-2-1 արդեն սովորական դարձած սխեմայով:

  • Հավանական կազմեր՝

Բելգիայի հավաքական (3-4-2-1) — Կուրտուա, Ալդերվեյրելդ, Դենայեր, Վերտոնգեն, Մենյե, Տիլեմանս, Դենդոկեր, Կարասկո, Ազար, Մերտենս, Լուկակու:

Ռուսաստանի հավաքական (3-4-2-1) — Շունին, Սեմյոնով, Ջիկիա, Դիվեյև, Կարավայև, Զոբնին, Օզդոև, Ժիրկով, Ալեքսեյ Միրանչուկ, Գոլովին, Ձյուբա: