Sport24. Բայդաչնին կգլխավորի «Արարատ-Արմենիան»

Ռուսական Sport24 պարբերականին հայտնի է դարձել, որ 68-ամյա ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնին կգլխավորի «Արարատ-Արմենիան»: Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Հայաստանի չեմպիոնի շարքերը լքեց իսպանացի մարզիչ Դավիդ Կամպանյան:

Վերջին թիմը, որտեղ աշխատել է Բայդաչնին՝ «Ռոստովն» է, որը գլխավորել է երկու ամիս 2012 թվականին: Դրանից առաջ նա աշխատել է «Ֆակելում», «Թերեքում», «Ռոստելմաշում», «Չերնոմորեցում», «Ժեմչուժինայում» և այլ թիմերում: Գլխավորել է նաև Բելառուսի ազգային ընտրանին:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am