Վեցից վեց. «Բավարիան» կրկնեց «Բարսելոնայի» ռեկորդը

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 1:0 հաշվով հաղթեց Մոնտերեյի «Տիգրեսին» և հռչակվեց չեմպիոն: Գերմանական թիմը մրցաշրջանի վեցորորդ տիտղոսը նվաճեց՝ գրանցելով պատմական արդյունք: Բավարացիներին հաջողվեց նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները՝ կրկնելով «Բարսելոնայի» արդյունքը: Մինչ այս միայն կատալոնական թիմին էր հաջողվել վեց հնարավորից վեց տիտղոս նվաճել: Դա տեղի է ունեցել 2009 թվականին Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, որը դրանից հետո հասցրել է գլխավորել «Բավարիան»: Պատահական չէ, որ գերմանական թիմին առաջինը շնորհավորողներից մեկը հենց Պեպն էր:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos