ՉԼ. «Բարսան» հաղթում է, երբ խփում է Պիկեն. Ռոնալդուն, Պինոն ու Հավերցը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի խաղային երկրորդ օրը կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ սեփական հարկի տակ հաղթելով իտալական «Ատալանտային» (3:2): Տանտերերի կազմում երրորդ եւ հաղթական գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում «Յունայթեդի» կազմում երկրորդ անգամ գոլ է խփում երեք խաղ անընդմեջ: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2007 թվականի նոյեմբերին: Հիշեցնենք, որ այդ մրցաշրջանում մանկունիանցիները կարողացան հռչակվել Չեմպիոնների չեմպիոն: «Ատալանտայի» հետ մրցավեճում «Յունայթեդը» 300-րդ գոլը խփեց Սուլշերի գլխավորությամբ բոլոր մրցաշարերը հաշվի առած: Ի դեպ, «Կարմիր Սատանաները» տնային 12 խաղ անընդմեջ սեփական դաշտում ոչ-ոքի չեն խաղում: Սա նման ամենաերկար շարքն է սկսած 1964 թվականի փետրվարից (13): Հատկանշական է, որ իր պատմության մեջ առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խաղարկության տնային խաղի առաջին կեսից հետո պարտվում էր երկու գոլի տարբերությամբ:

ՅԱՆԳ ԲՈՅԶ-ՎԻԼՅԱՌԵԱԼ 1-4 (0-2) MC
0-1՝ Յերեմի Պինո 6՛, 0-2՝ Խերարդ Մորենո 16՛, 1-2՝ Էլիա Մեշչակ 77՛, 1-3՝ Ալբերտո Մորենո 88՛, 1-4՝ Սեմուել Չուկվուեզե 90՛
ՅԱՆԳ ԲՈՅԶ. 26.Դավիդ ֆոն Բալմոս, 4.Մոհամեդ Կամարա, 21.Ուլիսես Գարսիա, 25.Ժորդան Լեֆոր (36.Սիլվան Հեֆտի, 62), 13.Մումի Նգամալյո, 16.Կրիստիան Ֆաասնախտ (19.Ֆելիքս Մամբիմբի, 90), 20.Մայքլ Էբիշար, 30.Սանդրո Լաուպեր, 35.Քրիստոֆեր Մարտինս (32.Ֆաբիան Ռիդեր, 70), 15.Էլիա Մեշչակ, 17.Տիսոն Սիբոտչո (9.Վիլֆրեդ Կանգա, 70)
ՎԻԼՅԱՌԵԱԼ. 13.Գերոնիմո Ռուլլի, 3.Ռաուլ Ալբիոլ (22.Այսա Մանդի, 83), 4.Պո Տոռես, 8.Խուան Ֆոյթ, 5.Դանի Պառեխո, 6.Էթյեն Կապուե, 15.Առնո Դանջումա (11.Սեմուել Չուկվուեզե, 90), 19.Ֆրանսիս Կոկլեն (18.Ալբերտո Մորենո, 69), 7.Խերարդ Մորենո, 21.Յերեմի Պինո (23.Մոի Գոմես, 90), 24.Ալֆոնսո Պեդրասա
Զգուշացում՝ Մայքլ Էբիշար 45՛ (Յ), Գերոնիմո Ռուլլի 87՛ (Վ) ; Մրցավար՝ Սերգեյ Կարասյով (Ռուսաստան)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
47 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 53
17 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 13 (6)
12 ՏՈՒԳԱՆՔ 5
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ-ԱՏԱԼԱՆՏԱ 3-2 (0-2) MC
0-1՝ Մարիո Պաշալիչ 15՛, 0-2՝ Մերիհ Դեմիրել 28՛, 1-2՝ Մարկուս Ռաշֆորդ 53՛, 2-2՝ Հարի Մագուայր 75՛, 3-2՝ Կրիշտիանու Ռոնալդու 81՛
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ. 1.Դավիդ Դե Խեա, 2.Վիկտոր Լինդելոֆ, 5.Հարի Մագուայր, 23.Լյուկ Շոու, 29.Աարոն Վան-Բիսիկա, 17.Ֆրեդ (31.Նեմանյա Մատիչ, 88), 18.Բռունո Ֆերնանդեշ, 39.Սքոթ Մաքթոմինեյ (6.Պոլ Պոգբա, 66), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 10.Մարկուս Ռաշֆորդ (21.Էդինսոն Կավանի, 67), 11.Մեյսոն Գրինվուդ (25.Ջեյդոն Սանչո, 73)
ԱՏԱԼԱՆՏԱ. 1.Խուան Մուսսո, 3.Յոհակիմ Մեխլե, 6.Խոսե Լուիս Պալոմինո, 28.Մերիհ Դեմիրել (66.Մատեո Լովատո, 46), 77.Դավիդե Ձապակոստա, 7.Տեուն Կուպմեյներս (13.Ջուզեպե Պեցելա, 80), 11.Ռեմո Ֆրոյլեր, 15.Մարտեն դե Ռոն, 72.Յոսիպ Իլիչիչ (59.Ալեքսեյ Միրանչուկ, 68), 88.Մարիո Պաշալիչ (18.Ռուսլան Մալինովսկի, 68), 9.Լուիս Մուիրել (91.Դուվան Սապատա, 56)
Զգուշացում՝ Լյուկ Շոու 64՛ (Մ), Նեմանյա Մատիչ 90՛ (Մ), Էդինսոն Կավանի 90՛ (Մ), Մատեո Լովատո 55՛ (Ա), Մարիո Պաշալիչ 57՛ (Ա), Մարտեն դե Ռոն 57՛ (Ա), Խոսե Լուիս Պալոմինո 80՛ (Ա) ; Մրցավար՝ Շիմոն Մարչինակ (Լեհաստան)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
54 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 46
22 (9) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 12 (5)
10 ՏՈՒԳԱՆՔ 12
8 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 3 2 0 1 6 5 6
2 ՎԻԼՅԱՌԵԱԼ 3 1 1 1 7 5 4
3 ԱՏԱԼԱՆՏԱ 3 1 1 1 5 5 4
4 ՅԱՆԳ ԲՈՅԶ 3 1 0 2 3 6 3

Խաղարկության գործող չեմպիոն «Չելսին»  խնդիրներ չունեցավ շվեդական «Մալմյոյի» հետ տնային խաղում՝ մրցակցի դարպասն ուղարկելով չորս անպատասխան գնդակ: Գոլերից մեկը խփեց Կայ Հավերցը: Տուխելի օրոք բոլոր մրցաշարերը հաշվի առած ամենաշատ գոլերը «Չելսիի» կազմում խփել է հենց գերմանացին՝ 6 գոլ: Նույնքան խփել է նաեւ Մաունտը: Շվեդական թիմի հետ մրցավեճում հաշիվը բացեց Անդրեաս Կրիստենսենը՝ խփելով իր առաջին գոլը «Չելսիի» կազմում անցկացրած 137 խաղում: Նա թիմի 14-րդ ռմբարկուն է ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած:

Մրցակցի դարպասը չորս գոլ ուղարկեց նաեւ իսպանական «Վիլյառեալը» (4:1): Շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ խաղում Էմերիի թիմից հաշիվը բացեց Յերեմի Պինոն ու դա արեց իր ծննդյան օրը: Վերջինս ամենաերիտասարդ խաղացողն է, որը Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում գոլ է խփել իր ծննդյան օրը:

Տնային  խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Բարսելոնան» (1:0): Կիեւի «Դինամոյի» հետ խաղում միակ եւ հաղթական գոլը խփեց կատալոնացիների պաշտպան Խերարդ Պիկեն: Ի դեպ, Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բարսան» հաղթել է բոլոր 14 խաղերում, որոնցում Պիկեն գոլ է խփել: Այս ցուցանիշով նա հավասարը չունի: Պաշտպանը դարձավ նաեւ «Բարսայի» ամենատարեց ֆուտբոլիստը (34 տարեկան 260 օրական), որը գոլ է խփում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ գերազանցելով Սիլվինյոյի ռեկորդը: Վերջինս 2008 թվականի դեկտեմբերին գրավել է Դոնեցկի «Շախտյորի» դարպասը 34 տարեկան 241 օրական հասակում:

Սանկտ-Պետերբուրգում տեղի «Զենիթին» հաղթեց Թուրինի «Յուվենտուսը»: Միակ եւ հաղթական գոլը խփեց Կուլուսեւսկին: Իտալական թիմն առաջին անգամ սկսած 2018/19 թթ մրցաշրջանից կարողացավ հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկության մեկնարկային երեք խաղում: Ի դեպ, այն ժամանակ եւս թիմը մարզում էր Մաքս Ալեգրին:

ԶԵՆԻԹ-ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 0-1 (0-0) MC
0-1՝ Դեյան Կուլուսեվսկի 86՛
ԶԵՆԻԹ. 1.Ստանիսլավ Կրիցյուկ, 2.Դմիտրի Չիստյակով (4.Դանիլ Կռուգովոյ, 88), 3.Դուգլաս Սանտոս, 6.Դեյան Լովրեն, 15.Վյաչեսլավ Կարավաեւ (19.Ալեքսեյ Սուտորմին, 61), 44.Յարոսլավ Ռակիցկի, 5.Վիլմար Բարիոս, 8.Վենդել, 10.Մալկոմ (14.Դալեր Կուզյաեւ, 69), 11.Կլաուդինյու (21.Ալեքսանդր Երոխին, 89), 22.Արտյոմ Ձյուբա (7.Սերդար Ազմուն, 61)
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Վոյցեխ Շչեսնի, 2.Մատիա Դե Շիլյո, 4.Մաթեյս դե Լիգտ, 12.Ալեքս Սանդրո (11.Խուան Կուադրադո, 58), 19.Լեոնարդո Բոնուչի, 14.Ուեսթոն Մակքենի, 20.Ֆեդերիկո Բերնարդեսկի (44.Դեյան Կուլուսեվսկի, 58), 22.Ֆեդերիկո Կյեզա, 27.Մանուել Լոկատելի (5.Արտուր, 59), 30.Ռոդրիգո Բենտանկուր (8.Աարոն Ռեմսի, 84), 9.Ալվարո Մորատա (18.Մոյզե Կեն, 76)
Զգուշացում՝ Վիլմար Բարիոս 30՛ (Զ), Վյաչեսլավ Կարավաեւ 46՛ (Զ), Արտուր 60՛ (Յ), Աարոն Ռեմսի 90՛ (Յ) ; Մրցավար՝ (Ավստրիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
44 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 56
5 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (2)
7 ՏՈՒԳԱՆՔ 10
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ՉԵԼՍԻ-ՄԱԼՄՅՈ 4-0 (2-0) MC
1-0՝ Անդրեաս Քրիստենսեն 9՛, 2-0՝ Ժորժինյո 21՛ (11մ), 3-0՝ Կայ Հավերց 48՛, 4-0՝ Ժորժինյո 57՛ (11մ)
ՉԵԼՍԻ. 16.Էդուար Մենդի, 2.Անտոնիո Ռյուդիգեր, 4.Անդրեաս Քրիստենսեն, 6.Տիագու Սիլվա, 21.Բեն Չիլվել (3.Մարկոս Ալոնսո, 66), 28.Սեսար Ասպիլիկուետա (24.Ռիս Ջեյմս, 65), 5.Ժորժինյո, 7.Նգոլո Կանտե (17.Սաուլ, 65), 19.Մեյսոն Մաունթ, 9.Ռոմելու Լուկակու (29.Կայ Հավերց, 23), 11.Տիմո Վերներ (20.Կալում Հադսոն-Օդոյի, 44)
ՄԱԼՄՅՈ. 27.Յոհան Դահլին (30.Իսմաել Դիավարա, 46), 2.Էրիկ Լարսոն, 13.Մարտին Ուլսոն, 24.Լասսե Նիլսեն, 31.Ֆրանց Բրորսոն, 8.Սերխիո Պենյա (7.Էրդալ Ռակիպ, 58), 10.Անդերս Քրիստիանսեն (22.Ադի Նալիչ, 58), 19.Վելկո Բիրմանչեվիչ (17.Մալիկ Աբուբակարի, 46), 20.Բոնկե Ինոսենտ, 9.Անտոնիո-Միրկո Չոլակ, 32.Յո Ինգե Բերգետ (4.Նիկլաս Մոյսանդեր, 84)
Զգուշացում՝ Լասսե Նիլսեն 19՛ (Մ), Անդերս Քրիստիանսեն 53՛ (Մ), Էրիկ Լարսոն 55՛ (Մ) ; Մրցավար՝ Ֆրանսուա Լետեքսյե (Ֆրանսիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
72 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 28
21 (8) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 2 (0)
13 ՏՈՒԳԱՆՔ 8
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 3 3 0 0 5 0 9
2 ՉԵԼՍԻ 3 2 0 1 5 1 6
3 ԶԵՆԻԹ 3 1 0 2 4 2 3
4 ՄԱԼՄՅՈ 3 0 0 3 0 11 0
ԲԵՆՖԻԿԱ-ԲԱՎԱՐԻԱ 0-4 (0-0) MC
0-1՝ Լերոյ Սանե 70՛, 0-2՝ Էվերտոն 80՛ (ինք), 0-3՝ Ռոբերտ Լեվանդովսկի 82՛, 0-4՝ Լերոյ Սանե 84՛
ԲԵՆՖԻԿԱ. 99.Օդիսեաս Վլախոդիմոս, 3.Ալեքս Գրիմալդո, 4.Լուկաս Վերիսիմո, 5.Յան Ֆերտոնգեն, 30.Նիկոլաս Օտամենդի, 34.Անդրե Ալմեյդա (17.Դիեգու Գոնսալվեշ, 40), 20.Ժոաու Մարիու (49.Ադել Տարաբտ, 81), 28.Յուլիան Վայգլ, 9.Դարվին Նունյես (88.Գոնսալո Ռամուշ, 82), 15.Ռոման Յարեմչուկ (7.Էվերտոն, 76), 27.Ռաֆա Սիլվա (21.Պիցցի, 81)
ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 2.Դայո Ուպամեկանո, 4.Նիկլաս Զյուլե, 5.Բենժամեն Պավար (7.Սերժ Գնաբրի, 66), 21.Լուկաս Էրնանդես (3.Օմար Ռիչարդս, 87), 6.Յոսուա Կիմիխ, 18.Մարսել Զաբիտցեր (24.Կորենտեն Տոլիսո, 86), 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 10.Լերոյ Սանե, 11.Կինգսլի Կոման (42.Ջամալ Մուսիալա, 86), 25.Թոմաս Մյուլեր (44.Յոսիպ Ստանիշիչ, 77)
Զգուշացում՝ Նիկոլաս Օտամենդի 45՛ (Բ), Ժոաու Մարիու 51՛ (Բ), Դայո Ուպամեկանո 56՛ (Բ), Լուկաս Էրնանդես 59՛ (Բ) ; Մրցավար՝ Ալին Հատեգան (Ռումինիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
39 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 61
8 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 22 (8)
13 ՏՈՒԳԱՆՔ 11
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ԲԱՐՍԵԼՈՆԱ-ԴԻՆԱՄՈ Կ. 1-0 (1-0) MC
1-0՝ Խերարդ Պիկե 36՛
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 2.Սերջինո Դեստ, 3.Խերարդ Պիկե, 15.Կլեման Լանգլե, 18.Խորդի Ալբա, 22.Օսկար Մինգեսա (14.Ֆելիպե Կոուտինյո, 46), 5.Սերխիո Բուսկետս, 21.Ֆրենկի դե Յոնգ, 30.Գավի (20.Սերխիո Ռոբերտո, 69), 9.Մեմֆիս Դեպայ (19.Սերխիո Ագուեռո, 75), 17.Լյուկ Դե Յոնգ (10.Անսումանե Ֆատի, 46)
ԴԻՆԱՄՈ Կ.. 1.Գեորգի Բուշչան, 16.Վիտալի Միկոլենկո, 25.Իլիա Զաբարնի, 34.Ալեքսանդր Սիորտա, 94.Տոմաշ Կենդզյորա (24.Ալեքսանդր Տիմչուկ, 78), 5.Սերգեյ Սիդորչուկ, 14.Կառլոս Դե Պենա (22.Վիտինյո, 61), 15.Վիկտոր Ցիգանկով (20.Ալեքսանդր Կարավաեվ, 85), 29.Վիտալի Բույալսկի (9.Էրիկ Ռամիրես, 85), 10.Նիկոլայ Շապարենկո, 89.Վլադիսլավ Սուպրյագա (19.Դենիս Գարմաշ, 61)
Զգուշացում՝ Ֆրենկի դե Յոնգ 90՛ (Բ) ; Մրցավար՝ Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
59 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 41
11 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 3 (0)
18 ՏՈՒԳԱՆՔ 7
11 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 0
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԲԱՎԱՐԻԱ 3 3 0 0 12 0 9
2 ԲԵՆՖԻԿԱ 3 1 1 1 3 4 4
3 ԲԱՐՍԵԼՈՆԱ 3 1 0 2 1 6 3
4 ԴԻՆԱՄՈ Կ. 3 0 1 2 0 6 1
ԼԻԼԼ-ՍԵՎԻԼՅԱ 0-0 MC
ԼԻԼԼ. 1.Իվո Գրբիչ, 2.Զեկի Չելիկ, 3.Տիագու Ջալո, 6.Ժոզե Ֆոնտ, 28.Ռեյնիլդու Մանդավա, 18.Ռենատու Սանշեշ (10.Ժոնատան Իկոնե, 71), 21.Բենժամեն Անդրե, 24.Ամադու Մվոմ Օնանա (8.Շեկա, 71), 7.Ջոնաթան Բամբա, 9.Ջոնատան Դավիդ (22.Թիմոթի Վեա, 82), 17.Յիլմազ Բուրակ
ՍԵՎԻԼՅԱ. 13.Բոնո, 4.Կարիմ Ռեկիկ (8.Խոան Ջորդան, 57), 16.Խեսուս Նավաս, 19.Մարկոս Ակունյա (3.Լյուդվիգ Աուգուստինսոն, 65), 20.Դիեգո Կառլոս, 18.Թոմաս Դիլեյնի, 21.Օլիվեր Տորես (24.Պապու Գոմես, 64), 25.Ֆերնանդո Ռեժես, 5.Լուկաս Օկամպոս (17.Էրիկ Լամելա, 74), 7.Սուսո (10.Իվան Ռակիտիչ, 74), 12.Ռաֆա Միր
Զգուշացում՝ Զեկի Չելիկ 59՛ (Լ), Ժոնատան Իկոնե 77՛ (Լ), Բենժամեն Անդրե 88՛ (Լ), Յիլմազ Բուրակ 90՛ (Լ), Էրիկ Լամելա 87՛ (Ս) ; Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
43 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 57
9 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 13 (6)
14 ՏՈՒԳԱՆՔ 5
1 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
ԶԱԼՑԲՈՒՐԳ-ՎՈԼՖՍԲՈՒՐԳ 3-1 (1-1) MC
1-0՝ Կարիմ Ադեյեմի 3՛, 1-1՝ Լուկաս Նմեչա 15՛, 2-1՝ Նոա Օկաֆոր 65՛, 3-1՝ Նոա Օկաֆոր 77՛
ԶԱԼՑԲՈՒՐԳ. 18.Ֆիլիպ Կեն, 6.Ժերոմ Օնգյուեն, 13.Նիկոլաս Սեյվալդ, 17.Անդրեաս Ուլմեր (37.Դաուդա Գուինդո, 86), 39.Մաքսիմիլիան Վյոբեր (95.Բերնարդո, 72), 43.Ռասմուս Կրիստենսեն, 11.Բրենդեն Էրոնսոն, 19.Մոհամեդ Կամարա (7.Նիկոլաս Կապալդո, 66), 21.Լուկա Սուչիչ, 77.Նոա Օկաֆոր (23.Ռոկո Շիմիչ, 87), 27.Կարիմ Ադեյեմի (9.Չուկվուբուիկե Ադամու, 87)
ՎՈԼՖՍԲՈՒՐԳ. 1.Կուն Կաստելս, 4.Մաքսենսե Լակուրա, 15.Ժերոմ Ռուսիյոն (6.Պաուլո Օտավիո, 70), 19.Կեւեն Մբաբու, 25.Ջոն Բրուկս, 8.Աստեր Վրանսկ, 11.Ռենատո Շտեֆեն, 20.Ռիդլ Բակու (22.Ֆելիքս Նմեչա, 70), 27.Մաքսիմիլիան Առնոլդ, 28.Դոդի Լուկեբակիո, 10.Լուկաս Նմեչա
Զգուշացում՝ Մոհամեդ Կամարա 19՛ (Զ), Նիկոլաս Կապալդո 87՛ (Զ), Կեւեն Մբաբու 47՛ (Վ), Մաքսիմիլիան Առնոլդ 84՛ (Վ) ; Մրցավար՝ Դանիելե Օրսատո (Իտալիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
56 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 44
13 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (2)
16 ՏՈՒԳԱՆՔ 9
10 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԶԱԼՑԲՈՒՐԳ 3 2 1 0 6 3 7
2 ՍԵՎԻԼՅԱ 3 0 3 0 2 2 3
3 ԼԻԼԼ 3 0 2 1 1 2 2
4 ՎՈԼՖՍԲՈՒՐԳ 3 0 2 1 2 4 2