«Բարսան», «Մադրիդն» ու «Յուվեն» կմասնակցեն Չեմպիոնների լիգային

«Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությանը՝ չնայած ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի բողոքներին Սուպերլիգայի ստեղծումից հետո: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային ՈւԵՖԱ-ից տեղեկացրել են, որ «Բարսելոնան» ու «Մադրիդը» կարող են մասնակցել Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին: Ճիշտ է, սա սովորական գործընթաց է և ամեն տարի ազգային ֆեդերացիաները նմանօրինակ ծանուցումներ ստանում են ՈւԵՖԱ-ից, բայց այս անգամ նշված ակումբներն լուրին բոլորի շատ էին սպասում:

ՈւԵՖԱ-ի նախագահն իր հերթին փորձում էր հասնել նրան, որ երեք ակումբի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն, բայց շվեյցարական դատարանը նշեց, որ նա նման իրավասություն չունի: