Բալեկյանը գոլ է խփել «Բոկայի» կազմում

Նախապատրաստական փուլի շրջանակներում «Բոկա Խունիորսը» ստուգողական հանդիպումներ է անցկացրել «Ատլետիո Տուկումանի» հետ: Առաջին մրցավեճին մասնակցել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: «Բոկան» հաղթել է 3:0 հաշվով, գոլերից մեկը խփել է Բալեկյանը: