«Այս ամենի մեջ կա երկու զավեշտալի դրվագ». «Լոռին» անդրադարձել է ՀՖՖ ԲԿ որոշումներին

Մարտի 12-ին կայացել էր ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը: Օրակարգում է եղել «Լոռիի» դիմումները: Կայացվել են որոշումներ, որոնք ընդունելի չեն վանաձորցիների համար: Ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել: Նիստի արձանագրությանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

«Ցավով» տեղեկացանք ՀՖՖ բողոքարկման (անկախ) կոմիտեի որոշմանը, որտեղ մեր ներկայացրած երկու բողոքարկումներն էլ մերժվեցին։

Ներկայացված արձանագրության մեջ տրվել էին մեր բոլոր փաստարկները, որոնք իրավական էին, տրամաբանական եւ օրինական, բայց կոմիտեի ներկայացուցիչները արժանահավատ չգնահատեցին այդ փաստերն ու մերժեցին մեր դիմումները։

Բայց այս ամենի մեջ կա երկու զավեշտալի դրվագ։ ՀՖՖ բողոքարկման կոմիտեն 8 ամսվա վաղեմության բողոքն ուշ քննարկելու պատճառ է բերում COVID-19 համաճարակն ու պատերազմական գործողությունները։ Փաստորեն՝ չորս հոգով նիստ գումարելու համար համաճարակը խոչընդոտ է, իսկ «Լոռիի» համար համաճարակով վարակված անձնակազմը, ըստ ՀՖՖ-ի, «պարտավոր էր» պատշաճ կերպով կազմակերպել նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրերը, նրանց տրանսֆերները եւ գրանցումը, այն դեպքում, երբ ակումբի բոլոր աշխատակիցները վարակված եւ/կամ մեկուսացված էին։

Մյուս զավեշտը կապված է մեր երկրորդ հարցի որոշման հետ․ «Լոռի ֆուտբոլային ակումբի կողմից 2021 թվականի մարտի 2-ին ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման, քանի որ այն վերապահված չէ Բողոքարկման Կոմիտեի իրավասությանն ու վերաբերում է մրցավարական սխալին»,- արձանագրված է կոմիտեի որոշման մեջ:

ենք, որ ՀՖՖ բարձրաստիճան պաշտոնյան մեզ ուղղորդել է սույն հարցով դիմել բողոքարկման (անկախ) կոմիտե, այնուհետեւ մակագրել է մեր դիմումն ու ուղարկել այդ մարմին, որն ակումբների համար բողոքարկման վերջին ատյանն է Հայաստանում, եւ սույն բողոքարկման կոմիտեն երկար քննարկումից հետո արձանագրում է, որ սա իր իրավասության տիրույթում չէ։

Նման զավեշտալի մոտեցումով ՀՖՖ-ն խաղում է «Լոռիի», նրա համազգեստը կրող ֆուտբոլիստների եւ անձնակազմի ճակատագրերի հետ։ Ցավոք սա է ֆեդերացիայի դիրքորոշումը, բայց մենք միասնական ենք, ուժեղ եւ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը»,- նշված է հայատրարությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am