Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում մրցելու է Լյուքասեմբուրգի «Ֆոլայի» հետ: Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր կայանալիք հանդիպման վայրը փոխվել է: Խաղը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Փոփոխության պատճառը «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի որակն է: