Ավանեսյանը և Շաղոյանը վերադարձել են «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյանը և Ժիրայր Շաղոյանը վերադարձել են «Արարատ Արմենիա», հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Նշենք, որ նախորդ մրցաշրջանը Ավանեսյանը վարձավճարով անցկացրեց «Փյունիկի» կազմում, իսկ ահա Շաղոյանը գործուղվել էր Երևանի ԲԿՄԱ։ Հարձակվողը երկու մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 58 հանդիպում, դարձել 55 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ: