Լա Լիգա. «Ատլետիկոն» հաղթեց ու ամրապնդեց դիրքերը

Իսպանիայի ընթացիկ առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին» ու ամրապնդեց դիրքերն առաջին հորիզոնականում: Թիմն ակտիվում ունի 80 միավոր: Այս պահին երկրորդ տեղում «Բարսելոնան» է, որը վաստակել է 76 միավոր: Հաշվետու տուրում կատալոնացիները ոչ-ոքի էին խաղացել «Լևանտեի» հետ, իսկ ահա Մադրիդի «Ռեալը», որն ակտիվում ունի 75 միավոր, դեռ իր խաղը չի անցկացրել: Պարտությունից հետո «Ռեալ Սոսիեդադը» մնաց հինգերորդ տեղում:

Նշենք, որ առաջնության ավարտին մնացել է երկու տուր: «Ատլետիկոն» մրցելու է «Օսասունայի» ու «Վալյադոլիդի» հետ: «Բարսելոնան» իր հերթին խաղեր ունի «Սելտայի» ու «Էյբարի», իսկ Մադրիդի «Ռեալը»՝ «Գրանադայի», «Ատլետիկի» ու «Վիլյառեալի» հետ:

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.-Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ 2-1 (2-0) MC
1-0՝ Յանիկ Ֆերեյրա-Կարասկո 16՛, 2-0՝ Անխել Կորեա 28՛, 2-1՝ Իգոր Սուբելդիա 83՛
ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օբլակ, 15.Ստեֆան Սավիչ, 18.Ֆելիպե, 22.Մարիո Էռմոսո, 23.Կիրան Տրիպիեր, 6.Կոկե, 8.Սաուլ (4.Ջեֆրի Կոնդոգբիա, 73), 14.Մարկոս Լյորենտե, 9.Լուիս Սուարես (12.Ռենան Լոդի, 81), 10.Անխել Կորեա (7.Ժոաո Ֆելիշ, 73), 21.Յանիկ Ֆերեյրա-Կարասկո
Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ. 1.Ալեքս Ռեմիրո, 2.Խոսեբա Սալդուա, 6.Արից Էլուստոնդո (5.Իգոր Սուբելդիա, 69), 15.Մոդիբո Սանյան (26.Ջոն Պաչեկո, 59), 20.Նաչո Մոնրեալ (28.Ռոբերտո Լոպես Ալկաիդե, 59), 14.Ջոն Գուրիդի, 22.Անդեր Բարենեչեա, 36.Մարտին Սուբիմենդի, 7.Կրիստիան Պորտու, 10.Միկել Օյարսաբալ (17.Մարտին Մերկելանց, 69), 19.Ալեքսանդեր Իսակ (25.Ջոն Բաուտիստա, 46)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
37 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 63
10 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (7)
11 ՏՈՒԳԱՆՔ 15
1 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 7