Երևանի «Նոայի» ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Տոմ»: Այս մասին հայտնում են ռուսական ակումբի մամուլի ծառայությունից:
«Նոայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբն ու Արտյոմ Սիմոնյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
25-ամյա խաղացողը «Նոայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, խփել է 3 գոլ և կատարել գոլային երկու փոխանցում: Սիմոնյանը «Տոմի» հետ ստորագրել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ «Տոմը» գլխավորում է «Զենիթում» Սիմոնյանի նախկին թիմակից Ալեքսանդր Կերժակովը:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am