Արթուր Նադիրյանը ավարտեց կարիերան

«Փյունիկի» 22֊ամյա կիսապաշտպան Արթուր Նադիրյանը որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան։ Նադիրյանն իր ամբողջ կարիերան անցկացրել է «Փյունիկում»՝ 1 անգամ դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր։ Նման որոշման պատճառ է հանդիսացել վնասվածքը, որից ֆուտբոլիստը բուժվում է արդեն երկար ժամանակ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Ընդհանուր թվով Նադիրյանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 50 խաղ։ Արթուր Նադիրյանը պարբերաբար հրավիրվել է նաև Հայաստանի Մ17, 19 և 21 հավաքականներ՝ բոլոր թիմերում էլ հանդիսանալով թիմի ավագ։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am