«Արարատ-Արմենիան» և ֆուտբոլիստ Արթուր Դանիելյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պաշտպանը կարիերան կշարունակի Երևանի «Արարատում», տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից:
«Շատ լավ տպավորություններով եմ միանում «Արարատին»: Շատ լավ թիմ է, որտեղ հիանալի մթնոլորտ է տիրում: Ծանոթ եմ տղաների հետ, ծանոթացա նաև մարզիչների հետ: Գիտեմ, որ «Արարատ»-ը հավակնոտ թիմ է, չեմպիոն դառնալու նպատակ ունի․ կարծում եմ՝ կարող ենք հասնել այդ նպատակին»,- ասել է Արթուր Դանիելյանը:
«Ուրախ եմ, որ Դանիելյանն այս պահից սկսած «Արարատի» ֆուտբոլիստ է և հույս ունեմ, որ կկարողանա օգնել գրանցել այն արդյունքները, որոնց համար թիմը պայքարում է»,- նշել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am