Սերժ Դեբլեն ու կադրային սովը հայկական ակումբային ֆուտբոլում

Սերժ Դեբլեն 24 տարեկանը չբոլորած միացավ Գյումրիի «Շիրակին»: Կոտդիվուրացին այդ ժամանակ ստիպված գնաց այդ քայլին, քանի որ տրանսֆերային պատուհանը փակվել էր ու եթե համաձայնության չգար շիրակցիների հետ, հավանաբար կմնար առանց թիմի ու ստիպված կլիներ սպասել մի քանի ամիս մինչև կբացվեր տրանսֆերային պատուհանը: Դեբլեն ու նրա խփած գոլերը շատ լավ ցույց են տալիս մերօրյա հայկական ֆուտբոլի, մասնավորապես ակումբայինի իրական պատկերն ու առկա կադրային սովը:

Հարձակվողը մնաց Հայաստանում մեկ տարի ու առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում երկու գոլով զիջեց միայն լավագույնին՝ Միհրան Մանասյանին:

2013/2014
Գ
1
Մ. Մանասյան (Ալաշկերտ) 17
2
Սերժ Դեբլե (Շիրակ) 15

Ի դեպ, վերջին դեպքն էր, երբ առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվում հայ հարձակվող՝ առաջ անցնելով բոլորից: Մանասյանը մեկ անգամ լավագույնի կոչումը կիսել է Արտակ Եդիգարյանի, մեկ անգամ Էբերի հետ: Դրանից հետո ևս մեկ անգամ անգամ լավագույնի կոչմանն արժանացել է Արտակ Եդիգարյանը, սակայն վերջինիս նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ հարձակվող համարել: Մյուս դեպքերում լավագույնի կոչմանն արժանացել են բացառապես լեգեոներները: Վերջին անգամ 2012/13 մրցաշրջանում են հայ ֆուտբոլիստները եղանակ ստեղծել առաջնությունում: Առաջին ութի մեջ միայն շիրակցիներ Յորոն ու Բեկոն են:

  • 2012/2013 մրցաշրջանի լավագույն ռմբարկուները
2012/2013
Գ
1
Ն. Գյոզալյան (Իմպուլս) 22
2
Ս. Մուրադյան (Միկա) 18
3
Յորո Լի (Շիրակ) 18
4
Բեկո (Շիրակ) 14
5
Ա. Բարիկյան (Շիրակ) 12
6
Վ. Այվազյան (Փյունիկ) 12
7
Ա. Բալաբեկյան (Ուլիս) 11
8
Կ. Հովհաննիսյան (Փյունիկ) 10

Ութ տարի անց Դեբլեն վերադարձավ Հայաստան: Միհրան Մանասյանն արդեն վաղուց թողել էր ֆուտբոլը, Արտակ Եդիգարյանը չի փայլում նախկին արդյունավետությամբ, հետևաբար պետք է, որ կոտդիվուրացին խնդիրներ չունենար՝ հաշվի առնելով նաև հայ մյուս հարձակվողների տխուր վիճակագրությունը: Այդպես էլ եղավ ու արդեն 33 տարեկանին մոտ ֆուտբոլիստը խփած 21 գոլով հավասարը չունեցավ Պրեմիեր լիգայում:

  • Ռմբարկուները՝ սկսած 2014/2015 մրցաշրջանից
2014/2015
Գ
1
Ժ. Բուգուհի (Շիրակ) 21
2
Ս. Ռոմերո (Փյունիկ) 21
2015/2016
Գ
1
Հեբեր (Ալաշկերտ) 16
2
Մ.Մինասյան (Ալաշկերտ) 16
2016/2017 Գ
1
Ա.Եդիգարյան (Ալաշկերտ) 13
2
Մ.Մանասյան (Ալաշկերտ) 13
3
Գ.Հարությունյան (Գանձասար) 12
2017/2018 Գ
1
Ա.Եդիգարյան (Ալաշկերտ) 13
2
Գ.Հարությունյան (Գանձասար) 12
3
Մ.Մանասյան (Ալաշկերտ) 9
2018/2019
Գ
1
Ջ.Դեսիրե (Լոռի) 17
2
Ա.Կոբյալկո (Ար.-Արմենիա) 15
2019/2020
Գ
1
Մորի Կոնե (Շիրակ) 23
2
Ջոնել Դեսիրե (Լոռի) 12
2020/2021 Գ
1
Յ.Օտուբանջո (Ար.Արմենիա) 10
2
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 7
3
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 7
2021/2022
Գ
1
Ս. Դեբլե (Արարատ/Փյունիկ) 21
2
Մաիլսոն (Ար.-Արմենիա) 18

Ֆիքսենք՝ ոչ լիարժեք ինը տարում Հայաստանում չգտնվեց մեկ այլ հարձակվող բացի Մանասյանից ու Հարությունյանից, որը կանոնավոր կերպով գոլեր կխփեր՝ ապահովելով մրցակցություն հրավիրված լեգեոներներին:

Շուտով Դեբլեն կդառնա 33 տարեկան: Կրկին մեկ տարի Հայաստանում մնալուց հետո, ըստ ամենայնի, կտեղափոխվի այլ առաջնություն:

Դժվար է պատկերացնել, որ նա կորոշի վերադառնալ ութ տարի անց, սակայն այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ եթե նման բան տեղի ունենա, ապա կրկին կդառնա Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու, կամ նրանցից մեկը: Մեծ է հույսը, որ նման բան ամեն դեպքում չի լինի:

Այս ֆոնին հայկական ակումբները շարունակում են նախապատարաստվել գալիք մրցաշրջանին: Առաջինն ակտիվացան նրանք, որոնք պատրաստվում են եվրագավաթային խաղարկություններին: Մարզումային գործընթացին զուգահեռ սելեկցիա են իրականացնում: Դժվար է ասել թարմացնում են, ուժեղացնում են, թե ինչ են անում: Ամեն դեպքում, «կառուսելը», որի ականտեսն ենք հիմա հուշում է՝ շատ բանի չսպասեք: