Հայկական թիմերից ամենաբարձր վարկանիշն ունի «Ալաշկերտը». Հայաստանը 41-րդն է

ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակի, որը կազմվում է վերջին 5 տարվա ընթացքում ակումբների գրանցած արդյունքների հիման վրա, առաջատարը Մյունխենի «Բավարիան» է: Լավագույն եռյակում ընդգրկված են նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից «Լիվերպուլը» և  «Մանչեսթեր Սիթին»: Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը» չորրորդ տեղում է, անցած մրցաշրջանի հաղթող «Չելսին»՝ հինգերորդը:

ՈւԵՖԱ-ի 5 լավագույն ակումբները.

  • 1. «Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա) – 138 000
  • 2. «Լիվերպուլ» (Լիվերպուլ, Անգլիա) – 134 000
  • 3. «Մանչեսթեր Սիթի» (Մանչեսթեր, Անգլիա) – 134 000
  • 4. «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) – 124 000
  • 5. «Չելսի» (Լոնդոն, Անգլիա) – 123 000

Հայկական ակումբներից ամենաբարձր վարկանիշն ունի «Ալաշկերտը», որն այս աղյուսակում զբաղեցնում է 148-րդ հորիզոնականը՝

  • 148․ «Ալաշկերտ»
  • 255․  «Արարատ-Արմենիա»
  • 284․ «Փյունիկ»
  • 341․  «Ուրարտու»
  • 374․ «Նոա»
  • 401․  «Արարատ»
  • 403․  «Շիրակ»
  • 405. «Գանձասար»

Ինչ վերաբերում է ֆուտբոլային ասոցիացիաների վարկանիշային աղյուսակին, Հայաստանն այստեղ զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը՝ վաստակած 8,125 միավորով: Ասոցիացիաների համար ակումբների գործակիցների վարկանիշները հաշվարկվում են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի արդյունքների հիման վրա վերջին հինգ մրցաշրջանների ընթացքում: Դրանից հետո ընդհանուր վարկանիշը բաժանվում է այս մրցաշարերում ասոցիացիայի ակումբների թվի վրա։

Միավորները շնորհվում են հետևյալ սխեմայով.

  • Հաղթանակ խմբային փուլում և դրանից հետո՝ 2 միավոր
  • Հաղթանակ որակավորման փուլերի և փլեյ-օֆֆ փուլի հանդիպումներում՝ 1 միավոր.
  • Ոչ-ոքի խմբային փուլում և դրանից հետո՝ 1 միավոր
  • Ոչ-ոքի արդյունք որակավորման փուլերի և փլեյ-օֆֆի հանդիպումներում՝ 0,5 միավոր։
  • Բոնուս խմբային փուլին մասնակցելու համար (ՉԼ, ԵԼ) — 4 միավոր
  • Բոնուս 1/8 եզրափակիչ (ՉԼ) դուրս գալու համար՝ 4 միավոր
  • Առաջին տեղ խմբում (ԵԼ) — 4 միավոր
  • Երկրորդ տեղ խմբում (ԵԼ) — 2 միավոր
  • Առաջին տեղ խմբում (ԿԼ) — 2 միավոր
  • Երկրորդ տեղ խմբում (ԿԼ) — 1 միավոր
  • Քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ (Չեմպիոնների լիգա, UEL)՝ լրացուցիչ 1 միավոր
  • 1/2 եզրափակիչ և եզրափակիչ (ԿԼ) ուղեգիր՝ լրացուցիչ 1-ական միավոր

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Հայաստանի չեմպիոն դարձավ Երևանի «Փյունիկը», որը Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկության որակավորման առաջին փուլում մրցելու է ռումինական «Կլուժի» հետ: «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտն» ու «Արարատը» խաղալու են Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում:

«Արարատ-Արմենիան» պայքարը սկսելու է որակավորման երկրորդ փուլից և մրցելու է «Արարատ-Արմենիան» կմրցի «Դինամո» Թբիլիսի (Վրաստան)-«Պաիդե Լիմանեսկոնդ» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ:

«Ալաշկերտն» ու «Արարատը» պայքարի մեջ կմտնեն որակավորման առաջին փուլից: «Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատը» կմրցի լատվիական «Վալմերիայի», իսկ  «Ալաշկերտը»՝ «Համրուն Սպարտանսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի բոսնիական «Վելեսի» հետ։