Մխիթարյանը գիտի՝ ինչպես դա անել. Ժոզեի հաղթաթուղթը՝ «Գայլերի» ու «Աղվեսների» դիմակայությունում

Հենրիխ Մխիթարյանը ներկայիս «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկն է: Վաղը նա Ժոզե Մոուրինյուի հետ կվերադառնա «Կինգ Փաուեր»: Պորտուգալացու գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդն» իսկական սարսափ էր «Լեսթերի» համար, որը դեռ մարզում էր Կլաուդիո Ռանիերին: Մխիթարյանի ու Ժոզեի վերադարձին Անգլիա, «Լեսթերի» հետ կայանալիք հանդիպմանն ու «Ռոմայում» հայ ֆուտբոլիստի դերին անդրադարձել է իտալական gazzetta պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ «Յունայթեդում» եւ «Արսենալում» Մխիթարյանի ունեցածը փորձը շատ կարող է օգնել «Գայլերին» ընդդեմ «Աղվեսների»: Նա գիտի՝ ինչպես դա անել: Հենրիխ Մխթարյանը «Ռոմայի» առաջատարն է: Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի անփոխարինելին: Անփոխարինելին ոչ միայն պորտուգալացի մասնագետի, այլ նաեւ թիմակիցների համար: Շատերն են պնդում, որ հայ ֆուտբոլիստը, որը կարիերայի ընթացքում հասցրել է յոթ անգամ մրցել «Լեսթերի» հետ, շուտով նոր պայմանագիր կկնքի հռոմեական ակումբի հետ:

«Լեսթերի» հետ խաղերում Մխիթարյանի թիմը տարել է չորս հաղթանակ, մեկ անգամ ոչ-ոքի է արել ու կրել է երկու պարտություն: Նշված խաղերից առանձնահատուկ է մեկը, որտեղ «Յունայթեդի» կազմում Միկին աչքի է ընկել գոլով ու գոլայինով: Հայ ֆուտբոլիստը ներկայիս ու ապագա «Ռոմայի» առանցքն է եւ նրա ամբողջ փորձը շատ է պետք գալու անգլիացիների հետ առաջիկա խաղերում: Նա թիմի ամենատիտղոսակիր խաղացողներից մեկն է: Կարիերայի ընթացքում հասցրել է ընդհանուր հաշվով 19 տիտղոս նվաճել՝ «Փյունիկում», «Շախտյորում», «Բորուսիայում» եւ «Մանչեսթեր Յունայթդում»: Հիմա կա եւս մեկ երազանք ու դա «Ռոմայի» կազմում տիտղոս նվաճելն է: Տիրանայի ճանապարհին, սակայն, պետք է հաղթահարել «Լեսթերի» արգելքը:

Մոտ հինգ տարի առաջ՝ 2017 թվականի փետրվարի 5-ին Մոուի գլխավորած «Յունայթեդը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ռանիերի թիմի դարպասը: Միկին հանդիպման գլխավոր հերոսն էր: 42-րդ րոպեին նա գոլ խփեց, իսկ դրանից րոպեներ անց արդյունավետ փոխանցում կատարեց Մատային: Հատկանշական է, որ Մխիթարյանին գոլային փոխանցում կատարեց «Ռոմայի» պաշտպան Կրիս Սմոլինգը:

Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում, որոնցից 38-ը մեկնարկային կազմում: Գոլերի քանակը այդ թվում նաեւ օրեր առաջ «Սան Սիրոյում» խփածը, շատ մեծ չէ, բայց դերը, որը նրան վստահում է Մոուրինյուն, նույնպես պահանջում է մեծ ջանքեր: Նա դա անում է՝ շնորհիվ առաջին հերթին ֆիզիկական լավ պատրաստվածության: Կա մի փաստ, որը ինքնին խոսում է այդ մասին:

«A» Սերիայի լավագույն 20 ֆուտբոլիստների շրջանում, որոնք ամենաշատ տարածությունն են հաղթահարել, տարիքով զիջում է միայն Կանդրեւային (1987) ու մեկ ամսով առաջ է Բադելից (1989):  Քիչ չէ մի ֆուտբոլիստի համար, որը 2,5 տարի առաջ է տեղափոխվել Հռոմ: Մյուս կողմից կա՞ մեկը, որը սկսած այն օրից, երբ Մխիթարյանը «Ռոմայում» է, անցկացնում է միջինը 40 խաղ մեկ մրցաշրջանում: