Արտակ Գրիգորյանն՝ անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկության արդյունքները:

Հավաքելով 41 միավոր` VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը:

30 միավորով երկրորդ հորիզոնականում է «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը: 22 միավորով երրորդ տեղում է «Ուրարտուի» ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ