Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Խիմկին» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»: Տանտերերի կազմում խաղին հենց սկզբից մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արշակ Կորյանը, որը 26-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը: Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 65-րդ րոպեին:
Սա Արշակ Կորյանի չորրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Վերջինս անցկացրած 11 խաղում դարձել է նաև գոլային երկու փոխանցման հեղինակ:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am