Արսեն Զախարյանի գոլը չօգնեց «Դինամոյին» հաղթել «Ուրալին»

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ 2:2 խաղաց Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Հանդիպման ընթացքում տանտերերը պարտվում էին, բայց հետո կարողացան երկու գոլ խփել ու առաջ անցնել հաշվի մեջ, սակայն առավելությունը պահել չկարողացան:

Դինամոյականների կազմում երկրորդ գոլը խփեց Արսեն Զախարյանը: Վերջինս մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Նա ընթացիկ առաջնությունում անցկացրել է 8 հանդիպում, խփել է 2 գոլ ու կատարել գոլային 4 փոխանցում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am