Սպերցյանի առաջին մարզիչը պատմել է, թե ինչու է ֆուտբոլիստը ընտրել Հայաստանի հավաքականը, այլ ոչ թե Ռուստատանը

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչը՝ Մխիթար Դավիդյանը պատմել է, թե ինչու է ֆուտբոլիստը որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում, այլ ոչ թե Ռուսաստանում։

Հիշեցնենք, որ 22-ամյա Սպերցյանը ծնվել է  Ստավրոպոլում և «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։

«Որքան ես գիտեմ նա շատ կարճ է մտածել այդ մասին։ Նրան ոչ-ոք չի համոզել, նա ինքն է այդ որոշումը կայացրել։ Անձամբ ես այդ թեմայով նրա հետ չեմ զրուցել։ Միայն մի անգամ  ինձ ասեց․ «Ինձ հրավիրում են Հայաստանի հավաքական։ Ես տվել եմ իմ համաձայնությունը»։ Ես հարցրեցի նրան․ «Դու դա ուզու՞մ ես»,-«Այո»,- «Այդ դեպքում ես քեզ հաջողություն եմ ցանկանում»։

Կարող եմ ասել, որ նա երբեք նեղացած չի եղել։ Խոսակցությունները այն մասին, որ նա ընտրեց Հայաստանի հավաքականը, քանի որ Ռուսաստանի ընտրանուց հրավեր չէր ստացել իրականությոանը չեն համատասխանում։

Գիտեք, մի զվարճալի դեպք տեղի ունեցավ «Կրասնոդարի» մարզման ժամանակ։ Բանն այն է, որ Էդիկի հայրը հայ է, իսկ մայրը(բացի ռուսականից) ունի նաև գերմանական արմատներ։ Մի անգամ նա հիանալի մարզում անցկացրեց, իսկ մեր մարզիչներից մեկը բացականչեց․ «Էդի՛կ դու կարող էիր հանդես գալ Ռուսաստանի հավաքականում, Գերմանիայում, իսկ  ընտրեցիր Հայաստանը», որին նա պատասխանեց․«Դե, իմ ազգանունը Սպերցյան է»։

Վստահ եմ, որ Ռուսաստանի հավաքականում նա ավելորդ չէր լինի։ Գուցե և ուժեղացներ։ Բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց» ,- ասել է Դավիդյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Սպերցյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի մարտին և այս ընթացքում մասնակցել է 12 հանդիպման ու դարձել է 2 գոլի հեղինակ։