«Սպերցյանով հետաքրքրված են մեծ ակումբները»․ Ալեքսանդր Կարապետյան

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և նրա  նկատմամբ եվրոպական մեծ ակումբների կողմից ցուցաբերվող հետաքրքրության մասին։

«Սպերցյանը շատ լավ ֆուտբոլիստ է, և որ ամենակարևորն է, լավ մարդ է։ Հավաքականում ես միշտ Խորեն Բայրամյանի հետ միևնույն սենյակում եմ ապրում։ Սպերցյանը մեր սենյակում ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան` իր։ Եվ Խորենին, և Էդուարդին շատ եմ սիրում։ Էդուարդը ինձ դուրս է գալիս իր վստահությամբ։ 11 մետրանոց հարվածներ է իրացնում, վրիպում է, հետո նորից է մոտենում։ Իր վրա է վերցնում տուգանայինների իրացումը։ Հայաստանում նրան շատ են գնահատում։ Ամբողջ երկիրը հպարտանում է, որ նա որոշեց հանդես գալ մեր հավաքականում, այլ ոչ թե ՝ Ռուսաստանի։ Հասկանալի է, որ Ռուսաստանի հավաքականի հետ ավելի հեշտ է Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելը, բայց նա ընդունեց Հայաստանի առաջարկը։ Եվ հիմա նրա համար Եվրոպայում հայտնվելը ավելի հեշտ կլինի, քան հենց Զախարյանի համար։

Գիտեմ, որ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի մեծ ակումբները, սակայն ավելի մանրամասն այդ մասին հիմա  չեմ ուզում խոսել։ Կարծում եմ, որ «Կրասնոդարը» արգելք չի հանդիսանա նրա եվրոպական մեծ ակումբ տեղափոխվելու հարցում։ Դա լավ ցուցանիշ կլինի  «Կրասնոդարի» ակադեմիայի աշխատանքի համար»,- ասել է Կարապետյանը Metaratings.ru-ի հետ զրույցում։