Հռոմի «Ռոման» նոր պայմանագիր է առաջարկել թիմի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Վերջինիս գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետ: Իտալական Corriere dello Sport պարբերականի հաղորդման համաձայն՝ հռոմեական ակումբը Մխիթարյանին առաջարկել է երկարաձգել պայմանագրի ժամկետը երկու տարով, բայց ավելի ցածր աշխատավարձով:
Հավելենք, որ այս պահին Մխիթարյանը ապաքինվում է վնասվածքից եւ հույս ունի շարք վերդառնալ մինչեւ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության «Ֆեյենորդի» հետ եզրափակիչ հանդիպումը, որը կկայանա մայիսի 25-ին: