«Մեր առաջիկա մրցակիցները մեզնից ուժեղ են». Եղիշե Մելիքյան

«Նոային» հաղթելուց հետո (2:1) «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կիսվել է տպավորություններով:

  • Մեկ միավոր էինք վերցրել «Արարատ-Արմենիայից» ու այդքան ուրախ չէինք: Փառք Աստծո այսօր ստացվեց: «Նոայի» հետ միշտ դժվար խաղեր է լինում, առավել ևս հիմա, որ լավ մարզիչ ունեն: Ստեղծեցին մեզ համար պրոբլեմ: Խաղի սկզբում չէինք սպասում, որ այդ սխեմայով դուրս կգան մեր դեմ: Մարզիչներով արձագանքեցինք, ճշգրտումներ արեցին ու փակեցինք բացերը: Նկատեցի, որ դրանից հետո նրանք վերադարձան մեր սպասած սխեմային ու այդ ժամանակ ավելի հեշտացավ: Դրան արդեն պատրաստ էինք: Դժվարացնում ենք ինքներս մեր խաղը, թողնում ենք մինչև վերջին րոպեն լարվածությունը: Պետք է օգտագործենք գոլային պահերը, այդ ժամանակ մի փոքր հեշտ կլինի: Ունենք չորս կարևոր խաղ: Համարում եմ, որ մեր առաջիկա մրցակիցները մեզնից ուժեղ են ու պետք է այդ հոգեբանությամբ մոտենանք: Այդ ժամանակ կունենանք դրական արդյունք: Եթե թերագնահատենք կամ եթե հանգստանանք, կունենանք խնդիրներ: Հասկանում ենք այդ ամենը: Մենք ենք վերահսկում իրավիճակը: Լավ թիմ ունենք, լավ թիմային շախատանք տարան մեր տղաները: Մենակ չենք: Շնորահակալ եմ երկրպագուներին: Սպասում ենք, որ առաջիկա խաղերում շատ կօգնեն մեզ,- ասաց Մելիքյանը: