Մի լոգոյի պատմություն. «Արարատ-Արմենիային» ըստ ամենայնի կրկին կտուգանեն

Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն հերթական նիստին քննարկումների արդյունքում որոշել էր տուգանել «Արարատ-Արմենիային» նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝ 50․000 ՀՀ դրամի չափով։ Բանն այն է, որ «ԲԿՄԱ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ «Արարատ-Արմենիա» թիմի ֆուտբոլիստներից մի քանիսի մարզաշապիկներին առկա չի եղել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի լոգոն։

Առաջնության վերջին տուրի «Նորավանքի» հետ խաղում եւս «Արարատ-Արմենիայի» խաղացողներից մի քանիսի մարզաշապիկներին չկար Պրեմիեր լիգայի լոգոն: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Դուարտեին եւ Ուդոյին:

Լուսանկարները՝ football365.am, ՀՖՖ, «Արարատ-Արմենիա»