«Նորավանքին» հաղթելուց հետո (2:0) «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչից իր սպասելիքների մասին:
- Անկեղծ ասած՝ սպասում եմ եզրափակչին: Խաղաոճերի դիմակայություն է լինելու: Եվ «Ուրարտուն» իր խաղային ձեռագրով, և «Նորավանքը» կփորձեն իրենց խաղը պարտադրել մեկը մյուսին: Հետաքրքիր է լինելու,- ասաց Գունկոն:
Հիշեցնենք, որ գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին: