«Ձեր կանխատեսումները ձեր գործն է». Վահե Գևորգյանը՝ «Արարատ-Արմենիային» պարտվելուց հետո

«Արարատ-Արմենիային» պարտվելուց հետո «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը կիսվել է տպավորություններով: 

  • Խաղը, երևի, հատվածներով ընթացավ: Մինչև երկրորդ գոլը բաց թողնելը վատ հանդես չեկանք: Առաջին գոլը բաց թողեցինք, որովհետև դիսբալանսի մեջ էինք: Առհասարակ էպիզոդներով նախատեսել էինք պրեսինգ կիառել, դիմավորեինք դաշտի կենտրոնում: Ստացվում էր, վատ չէր: Մինչև գոլ բաց թողելը գտնում եմ, որ իրական գոլային պահ ստեղծել մեր դարպասի մոտ թույլ չենք տվել: Գոլը ոչ պարտադիր գոլ էր: Մի փոքր կառուցվածքն էինք խախտել, դաշտի կենտրոնում բալանսն էինք խախտել: Արագ գրոհի արդյունքում արագ գոլ բաց թողեցինք: 25-րդ րոպեին, եթե չեմ սխալվում: Դրանից հետո պահ ստեղծեցինք մրցակցի դարպասի մոտ, կարող էինք հավասարեցնել հաշիվը: Չքանդվեցինք, խաղացինք մեր ծրագրած ֆուտբոլը: Երկրորդ կեսում վատ դուրս եկանք հանդերձարանից, կար ճնշում մրցակցի վրա: Ստեղծեցինք պահեր: Եթե չեմ սխալվում գոլային երկու իրական պահ ունեցանք: Երկրորդ գոլից հետո մեր կատարած աշխատանքից շատ դժգոհ եմ: Անկարգապահ  ֆուտբոլ խաղացինք: «Արարատ-Արմենիան» այն թիմն է, եթե նման կերպ մոտենաս գործին, ապա կարող են պատժել: Չընդունեցինք գնդակ, բայց դժգոհ եմ խաղավերջից:
  • «Ուրարտուն» ռոտացիա էր կիրառել «Ալաշկերտի» հետ խաղում: Սպասվում էր, որ դուք նույնպես կգնաք նման քայլի. բայց կարծես մարտական կազմով էիք այսօր խաղում: Ի՞նչ կասեք այս մասին:
  • Ձեր կանխատեսումները ձեր գործն է: Դուք այլ կերպ եք եզրափակչին պատրաստվում, մենք լրիվ այլ կերպ: Եզրափակչից հետո կհասկանանք՝ ում կանխատեսումներն ավելի լավ: