Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքն ավելացել է կես միլիոնով

Վարձավճարով բելգիական «Բրյուգե» տեղափոխվելուց հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը կես միլիոնով բարձրացրել է տրանսֆերային շուկայում՝ ըստ transfermarkt հարթակի: Նախկինում ֆուտբոլիստը տրանսֆերային արժեքը գնահատվում էր 3 միլիոն եվրո, վերջին թարմացումից հետո թիվը հասել է 3.5 միլիոն եվրոյի:

«Բրյուգեի» կազմում Սարգիս Ադամյանը Բելգիայի առաջնությունում անցկացրել է 9 հանդիպում ու խփել է 5 գոլ: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են գերմանական «Հոֆենհայմին»:

Բելգիայի ընթացիկ առաջնության չեմպիոնական փուլի երկրորդ տուրում «Բրյուգեն» վաղը հյուր է գնալու «Անդերլեխտին»: