Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Լեսթերի» հետ պատասխան հանդիպումը

Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի «Լեսթերի» հետ խաղի երկրորդ կեսի սկզբում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Իտալական պարբերականները գրում են, որ «Ռոմայի» կիսապաշտպանը ձգել է աջ ոտքի մկանները: Նշվում է, որ եթե դա հաստատվի, ապա հայ ֆուտբոլիստն ըստ ամենայնի բաց կթողնի Հռոմում կայանալիք պատասխան հանդիպումը: Մխիթարյանը չի կարողանա օգնել թիմին նաեւ «Բոլոնիայի» հետ մրցավեճում: Հավելենք, որ «Լեսթեչ»-«Ռոմա» հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: