Նավոյանը և Ոսկանյանը ունեցել են պայմանավորվածություն. Ինչու է հրաժարական տվել Արամ Ոսկանյանը

Երևանի «Ալաշկերտում» տեղի է ունեցել մարզչական փոփոխություն: Արամ Ոսկանյանին փոխարինել է Արմեն Պետրոսյանը: Այս մասին football365.am-ի հետ զրույցում ասաց «Ալաշկերտի» մամուլի քարտուղար Սամվել Սուքիասյանը:

  • Պայմանավորվածություն կար ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի ու գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի միջև, եթե անհաջողությունների շարքը շարունակվի, ապա մարզիչը հրաժարական կտա: Երեք խաղ առանց հաղթանակ էր այդ պահի դրությամբ՝ երկու պարտություն և մեկ ոչ-ոքի: Չորրորդ խաղն էլ ավարտվեց պարտությամբ «Նոայի» հետ, ինչից հետո հրաժարական տվեց գլխավոր մարզիչը: Հիմա գլխավոր մարզիչն է Արմեն Պետրոսյանը, նրա շտաբում են Սերգեյ Էրզրումյանն ու Արմեն Կիրակոսյանը,- football365.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Սուքիասյանը: