«Որոշումս տրամաբանական է, ընտրություններ են տարեվերջին». Հայկ Ղազազյանը՝ ՀՖՖ գործկոմից դուրս գալու մասին

ՀՖՖ գործկոմից դուրս գալու մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածած Հայկ Ղազազյանից Football365.am-ի թղթակիցը փորձեց պարզաբանումներ ստանալ կայացրած որոշման վերաբերյալ։

  • Սա իմ անձնական որոշումն է: Որևէ տարաձայնություններ չունեի ՀՖՖ ղեկավարության և գործկոմի անդամների հետ և որևէ պարզաբանման կարիք չեմ գտնում, որ կա, քանի որ իմ հայտարարությանն ավելացնելու այլ բան չունեմ։ Նշեմ նաև, որ իմ որոշումը տրամաբանական եմ համարում, քանի որ տարեվերջին տեղի են ունենալու ՀՖՖ գործկոմի ընտրություններ և այս կազմով աշխատելու համար շատ քիչ ժամանակ է մնացել,- ասաց Ղազազյանը: