Ուկրաինան մտադիր է Հայաստանին ընդունել Լեհաստանում

Ազգերի լիգայի խաղարկության Ուկրաինա-Հայաստան խաղը տեղի կունենա, ըստ ամենայնի, Լեհաստանում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

Վերջինս նշել է, որ  Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Անդրեյ Պավլենկոն զրուցել է  Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահի հետ խաղերը (Իռլանդիա, Հայաստան) Լեհաստանում անցկացնելու մասին, եթե ռազմական դրության պատճառով հնարավոր չլինի այդ խաղերն անցկացնել Ուկրաինայում:

  • Լեհաստանն ինձ համար բախտավոր տեղ է: Ուկրաինացիները կգան ու կաջակցեն մեզ,- ասել է Պետրակովը:

Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները կկայանան հետևյալ ժամանակացույցի համաձայն։ Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

  • Հայաստան – Իռլանդիա — հունիսի 4, ժամը՝ 17։00
  • Շոտլանդիա — Հայաստան — հունիսի 8, ժամը՝ 22։45
  • Ուկրաինա – Հայաստան — հունիսի 11, ժամը՝ 17։00 (կախված մրցավայրից)
  • Հայաստան – Շոտլանդիա — հունիսի 14, ժամը՝ 20։00
  • Հայաստան – Ուկրաինա – սեպտեմբերի 24, ժամը՝ 17։00
  • Իռլանդիա – Հայաստան — սեպտեմբերի 27, ժամը՝ 22։45

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով։