Ով է ակումբի նախագահը և արդյոք կապ ունի՞ նորաստեղծ թիմը նախկին «Բենտոնիտի» հետ

Գնդակը ճանկերի մեջ առաջ արծիվ է պատկերված, թվական ևս կա՝ 2019: Նորաստեղծ «Բենտոնիտի» ֆուտբոլային ակումբի լոգոն է: Ներկայացնում է Իջևանը: Ակումբի մամուլի ծառայությունից football365.am-ին հայտնեցին, որ նախագահը Վահագն Ալավերդյանն է:

  • Հիմնվում է «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբը: Թիմը մտադիր է մասնակցել Հայաստանի Առաջին խմբի առաջիկա առաջնությանը,- նշված է հայտարարությունում:

Նորաստեղծ թիմի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել: Հունիսին պարզ կլինի:

  • Իջևանի «Բենտոնիտ» եղել է, որը մի քանի ամսվա կյանք է ունեցել

Ակումբը որևէ կապ չունի դեռևս 15 տարի առաջ ստեղծված ու մի քանի ամսվա կյանք ունեցած «Բենտոնիտի» հետ: 2007 թվականի հունվարի 10-ին ստեղծված ակումբը կրկին ներկայանում էր որպես Իջևանի «Բենտոնիտ»: Հիմնադիրը Դավիթ Դավթյանն էր, ակումբի տնօրենը Արտակ Մելիքյանը:

2007 թվականին գավաթի խաղարկության մեկնարկային փուլում «Գանձասարի» արգելքը հաղթահարելուց հետո, «Բենտոնիտը», համալրված հիմնականում արտասահմանցիներով, բախվեց «Փյունիկի» արգելքին ու երկու խաղում ընդհանուր հաշվով պարտվեց 8:1 հաշվով, իսկ դրանից հետո կարճ ժամանակ անց լուծարվեց: Առաջին խմբի առաջնությունում թիմը հասցրեց անցկացնել ընդամենը երեք հանդիպում: Ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցավ ակումբը:

  • Կախված ֆուտբոլիստի որակավորումից աշխատավարձը կազմելու է 200-2500 դոլար` չհաշված պարգևատվությունները: Բացի այդ, եթե ֆուտբոլիստը լավը լինի պայմանագիր ստորագրելու դեպքում մենք պատրաստ ենք նրան միանվագ վճարել 15 000 դոլար,- 2007 թվականին Ֆուտբոլ+ շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել էր ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանը:

Թիմը մարզիչը 33-ամյա Լուց Պֆանենշտիլն էր:  Գերմանացի նախկին դարպասապահը «Բավարիայի» սան է, կարիերայի ընթացքում հասցրել էր փոխել ավելի քան 20 ակումբ: Մոտ 20 տարվա կարիերայի ընթացքում մոտ 30 տեղափոխություն է արել: Ներկա պահին ֆուտբոլում է, եղել է «Հոֆենհայմի» սկաուտներից մեկը, իսկ վերջին տվյալներով ամերիկյան «Սենտ Լուիս Սիթիի» մարզական տնօրենն է:

Տևական ժամանակ աշխատել է որպես ֆուտբոլային փորձագետ մի շարք հայտնի հեռուստաընկերություններում: Եզակի պրոֆեսիոնալ խաղացողներից է, եթե ոչ միակը, որը հասցրել է ներկայացնել թիմեր աշխարհի բոլոր մայրցամաքներից:

Նշենք, որ Պֆանենշտիլը հեռացել է «Բենտոնիտից» գավաթային առաջին խաղից հետո (4:0) ու շատերի համար անսպասելի վերադարձել Գերմանիա՝ չնշելով պատճառների մասին: Ասում էր՝ դրանց թիվը շատ է ու դրանք հաշվի առնելով չի կարող մեղադրել իր ֆուտբոլիստներին: