Ժոզե Էմբալոն փոխարինվեց, իսկ Ֆոֆանա Բեկոն խաղում է արյունոտ ոտքով

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հաշվետու տուրի կենտրոնական խաղի «Արարատ-Արմենիայի» հետ խաղի մեկնարկում «Ալաշկերտի» հարձակվողները՝ Ժոզե Էմբալոն ու Ֆոֆանա Բեկոն մեկական պահ ունեցան, սակայն նրանց հարվածներից հետո տանտերերին օգնության հասավ դարպասաձողը: Դրանից րոպեներ անց վնասվածքի պատճառով փոխարինվեց Էմբալոն, իսկ Բեկոն, որը նույնպես դրվագներից մեկում վնասվածք էր ստացել, խաղում է արյունոտ ոտքով: