Ռաֆայել Նազարյանը որակազրկվել է երեք խաղով

Տեղի է ունեցել ՀՖՖ կարգապահական կոմիտեի և էթիկայի կոմիտեի հերթական նիստը: Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատի» (3։2) հետ խաղի հիմնական ժամանակի ավարտից րոպեներ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մրցավարի որոշումներին անհամաձայնություն հայտնելու պատճառով հեռացվել էր խարզադաշտից: Նշվում է, որ հիմք ընդունելով ՀՖՖ Կանոնակարգի 41-րդ հոդվածի 19-րդ կետը՝ մարզիչը որակազրկվել է 3 խաղով, իսկ ակումբը տուգանվել է 300 հազար դրամով։

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության «Արարատի» հետ խաղում հանդիպման գլխավոր մրցավարը կարմիր ցույց տվեց ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին: Վերջինս բղավում էր մրցավարի վրա:

«… քեզ ով բերեց քցեց ստե, խելքդ գլուխդ հավաքի…»,- բղավում էր Նազարյանը մինչև խաղադաշտից հեռանալը: