Վարդան Բիչախչյանը՝ «Շիրակ» հնարավոր վերադարձի մասին

Գյումրիի «Շիրակի» և Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն այս պահին վայելում է հանգիստը: Ապագա ծրագրերի հետ կապված Football365.am-ի թղթակիցը զրուցել է գյումրեցի մասնագետի հետ։ Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ նա կարող է վերադառնալ «Շիրակ», եթե թիմը Պրեմիեր լիգայում խաղալու իրավունք ստանա: 

  • Եթե առաջարկ լինի «Շիրակի» կամ հայկական ու արտասահմանյան այլ ակումբների կողմից կքննարկեմ և որոշում կկայացնեմ։ Գիտեք, որ հունվարից ես չեմ աշխատում, երկար ժամանակ չէի հանգստացել, ուստի այժմ կարելի է ասել լրացնում եմ այդ բացը,- Football365.am-ին ասել է Բիչախչյանը:

Ներկա պահին «Շիրակը» հանդես է գալիս Առաջին խմբում, իսկ թիմի գլխավորը մարզիչ Տիգրան Դավթյանն է: