Միջադեպ Արտակ Գրիգորյանի կարմիր քարտից հետո. Վահագն Մինասյանը խառնվեց (VIDEO)

«Ալաշկերտ»-ԲԿՄԱ հանդիպման վերջում միջադեպ տեղի ունեցավ: Արտակ Գրիգորյանը երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց: Այդ ընթացքում հյուրերի մարզիչներից Վահագն Մինասյանը սկսեց զրուցել տանտերերի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի հետ: Դրանից հետո Մինասյանն ու Գրիգորյանը գնացին դեպի հանդերձարան: Նրանց ետևից հանդերձարան տանող թունել շտապեցին նաև պահեստայիններից շատերը: Հիշեցնենք, որ անցած տուրի «Արարատի» հետ խաղում կարմիր ստացավ ու հեռացվեց ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը: