27 րոպեում 5 պահ. Ադամյանի հարվածներից հետո գնդակը ոչ մի կերպ չի հայտնվում դարպասում (VIDEO)

Բելգիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բրյուգեն» տնային խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Մեխելենի» դարպասը: Առաջին կեսից հետո թիմը հաղթում էր 1:0 հաշվով: Տանտերերը գոլը խփել են 32-րդ րոպեին: Մինչ այդ առնվազն հինգ անգամ կարող էր աչքի ընկնել Սարգիս Ադամյանը: Դրվագներից մեկում օգնության հասավ նաև դարպասաձողը: