«Կարևոր էր այսօր չպարտվելը». Սևադա Արզումանյանը` «Նոայի» հետ խաղից հետո

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Վանը» Արմավիրում ոչ-ոքի խաղաց «Նոայի» հետ (0:0): Հանդիպման  մասին է խոսել «Վանի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը:

  • Շնորհավորում եմ մայրերին ապրիլի 7-ի առթիվ: Ինչ վերաբերում է խաղին, ապա մեզ համար կարևոր էր այսօր չպարտվելը: Հաղթանակը ցանկալի էր և դուրս էինք եկել հաղթելու համար, բայց կարևոր էր չպարտվելը: Գավաթային խաղարկությունից դուրս մնալուց հետո հոգեբանական անկում կարող էր լինել:  Անցած օրերին փորձել ենք դրա վրա աշխատել, որ հնարավորինս շուտ դուրս գան ծանր վիճակից: Դա էր առաջին խնդիրը, ստացված եմ համարում: Կարծում եմ՝ որ թիմը գոլ խփեր, նա էլ կհաղթեր: Մեկ միավոր ավելացավ: Մեկնարկային կազմում փոփոխություններ էինք արել, փոփոխություններ կատարեցինք նաև  խաղի ընթացքում, որ թարմությունը պահենք: Լավ արդյունք կլիներ, որ հաղթեինք, բայց ոչ-ոքին բավարար արդյունք եմ համարում: Հիմա մենք կայացման փուլում ենք: Սա չի նշանակում, որ արդյունքին ուշադրություն չենք դարձնելու: Առանց հաղթանակների հնարավոր չէ աճ գրանցել: Այսօր աղյուսակի ամենաբարձր տեղերը մեզ համար հեքիաթ են, բայց ամեն խաղի ձգտելով հաղթանակի կարող ես առաջ գնալ,- ասաց Արզումանյանը: