«Ավելի շատ արժանի էինք հաղթանակի, քան՝ ոչ-ոքիի». Արամ Հակոբյանը՝ Վանի» հետ ոչ-ոքիից հետո

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Նոան» Արմավիրում ոչ-ոքի խաղաց «Վանի» հետ (0:0): Հանդիպման  մասին է խոսել «Նոայի» մարզիչ Արամ Հակոբյանը:

  • Խաղն երկու մասին կբաժանեմ: Ընդհանուր խաղը վերահսկվում էր մեր կողմից, բայց կային խնդիրներ առաջին կեսում: Չէր հերիքում գծերի կապը, կենտրոնով արագ չէինք կարողանում անցնել: Տուգանային հասցնելու խնդիր կար: Երկրորդում ավելացրեցինք, եզրերը ավելի շատ սկսեցինք օգտագործենլ: Մրցակիցը կոմպակտ էր խաղում: Կառուցել էր խաղը մենապայքարների վրա, ինչը նրանց մոտ լավ ստացվում էր: Փորձեցինք եզրերով գրոհել: Համեմատած առաջին կեսի հետ լավ ստացվեց: Գոլային պահերի առումով ևս երկրորդում դրանց թիվը շատ էր: Կարծում եմ՝ ավելի շատ արժանի էինք հաղթանակի, քան՝ ոչ-ոքիի,- ասաց Արամ Հակոբյանը: