«Ուզում եմ, որ նա մնա «Ռոմայում». Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։

  • Հաստատ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Կասկած չկա, որ նա պետք է թիմին։ Ես ուզում եմ, որ նա մնա։ Ես զգում եմ, որ նա նույնպես ցանկանում է մնալ «Ռոմայում»։ Ես գիտեմ, որ ակումբի ղեկավարությունն ու մարզական տնօրեն Պինտոն ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։ Բոլորս լավ գիտենք Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի մասին։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի իր ֆուտբոլիստները երջանիկ լինեն: Ես գիտեմ, որ Մխիթարյանը երջանիկ է «Ռոմայում»։ Դա հույս է ներշնչում, որ մոտ ժամանակներս այդ հարցը կլուծվի և Միկին նոր պայմանագիր կկնքի մեզ հետ,- ասել է Մոուրինյոն Setanta Sports Georgia-ի ֆուտբոլային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանին տված հարցազրույցում։