Հենոն խփեց, «Ռոման» հաղթեց. Մխիթարյանի ցուցանիշները «Սամպդորիայի» հետ խաղում

Իտալիայի ընթացիկ առաջնության հաշվետու տուրում «Ռոման», շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի, արտագնա մրցավեճում հաղթեց «Սամպդորիային»: Հենոն խփեց իր չորրորդ գոլն առաջնությունում: Անցկացրած 28 խաղում Մխիթարյանը «A» Սերիայում կատարել է նաև գոլային 5 փոխանցում:

  • Հարված —  1
  • Հարված դարպասին — 1
  • Հարված դարպասաձողին — 1
  • Դրիբլինգ (ստացված) — 3 (0)
  • Հպում գնդակին — 61
  • Փոխանցում — 40
  • Ճիշտ փոխանցում — 34 (85%)
  • Կրոս — 1
  • Երկար փոխանցում — 5
  • Կարևոր փոխանցում — 0
  • Մենապայքար (հաղթած) — 13 (5)
  • Գնդակի խլել — 0

Հաղթանակից հետո «Ռոման» 31 տուրից հետո վաստակած 54 միավորով զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: