«Փյունիկը» հաղթում է ստուգողական խաղում(VIDEO)

ՀՊԼ գործող չեմպիոն «Փյունիկը» Անթալիայում շարունակվում է նախապաատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին։ Հայկական թիմը այսօր ստուգողական խաղում մրցում է Խաբարովսկի ԲՄԱ-ի հետ, որի կազմում հանդես է գալիս Իշխան Գելոյանը։

Հանդիպման առաջին խաղակեսում մեր թիմը զգալի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, որն էլ արտահայտվեց հաշվի վրա։ Ջոնել Դեսիրեն, Միխաիլ Կովալենկոն և թիմի նորեկ Ջոն Սանթոսը երեք անգամ ստիպեցին ռուսական թիմին խաղը վերսկսել կենտրոնից։ ԲՄԱ-ին հաջողվեց մեկ գնդակ հետ բերել։

Հիշեցնենք, որ ուսումնամարզական հավաքի ընթացքում, «Փյունիկը» ստուգողական առաջին խաղում 1։3 հաշվով պարտվել է ուկրաինական «Դնեպր-1»-ին։