Ինը խաղում գոլ բաց չթողած Դիդին՝ Պորտուգալիայում

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության ընթացքում մրցելույթները դադարեցրած «Սեւանի» մի շարք խաղացողներ հասցրել են նոր ակումբներ գտնել: Կազմի հայ տղաներից երկուսը՝ Արթուր Քարտաշյանն ու Գեւորգ Տարախչյանը տեղափոխվել են «Նոա», իսկ ահա լեգեոներներից, որոնք եղանակ էին ստեղծում թիմում, Անդրե Մենսալաոն կարիերան կշարունակի մակեդոնական «Շկենդիայում»: Football365.am-ի տեղեկություններով մրցելույթները Պորտուգալիայում կշարունակի դարպասապահ Դիդին, որը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 խաղից 9-ում սեփական դարպասը պահել է անառիկ: 20-ամյա խաղացողը համալրել է Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Մոնտալեգերի» շարքերը: Հավելենք, որ Կոստա Ալեքսիչն էլ իր հերթին կխաղա  հունական «Իրակլիսում»: