Ժիրայր Մարգարյանը կարող է տեղափոխվել Ուկրաինա

Ըստ Football365.am-ի տեղեկությունների` Երևանի «Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա պաշտպան Ժիրայր Մարգարյանի ծառայություններով հետաքրքրված է ուկրաինական «Վերեսը»։ Ուկրաինայի Բաձրագույն խմբի առաջնության նորեկը անցկացրած 18 խաղից հետո վաստակել է 23 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Տեղեկացնենք, որ Ուկրաինայի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 26-ին։

Նշենք, որ «Արարատում» զգալի փոփոխություններ են տեղի ունենալու: Թիմից արդեն հեռացել է գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: