Նենադովիչը կխաղա «Փյունիկում»

Երեւանի «Փյունիկը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին: Մարզումային գործընթացին զուգահեռ փորձում են թարմացնել կազմը: Football365.am-ի տեղեկություններով Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին կմիանա Ուրոշ Նենադովիչը: Վերջինիս մտադիր էր ձեռք բերել նաեւ «Ալաշկերտը», սակայն սերբ ֆուտբոլիստին փյունիկցիներն ավելի լավ պայմաններ են առաջարկել:

Հիշեցնենք, որ Ուրոշ Նենադովիչը ժամանակին խաղացել է «Ալաշկերտում», իսկ հետո «Շիրակում» եւ «Արարատում»: Անցած տարվա ամռանն էր նա «Արարատից» տեղափոխվել ղազախական «Տարազ»: