Շահատունին տեղափոխվել է «Նոա»

Երևանի «Նոայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմը պայմանագիր է կնքել 23-ամյա դարպասապահ Վարդան Շահատունու հետ: Վերջինս մինչ այս ներկայացնում էր «Արարատ-Արմենիան»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմին են միացել 19-ամյա կիսապաշտպան Թարեք Աֆկիրը: Նշվում է, որ  վերջինս հանդես է եկել Բելգիայի պատանեկան հավաքականներում, ինչպես նաև բելգիական «Տյուբիզում»: «Նոայում» կշարունակի մրցելույթները նաև 24-ամյա կիսապաշտպան Ալեքսեյս Գրյազնովսը: Խաղացել է եկել լատվիական «ՌՖՇ»-ում «Ելգավայում»: Լատվիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում: «Նոա» են տեղափոխվել նաև «Սևանի» ֆուտբոլիստներ Արթուր Քարտաշյանն ու Գևորգ Տարախչյանը:

Թիմից հեռացել են Ալեքսանդր Կարապետյանը, Վադիմ Պայրելին, Պավել Օվչիննիկովը, Նիկոլայ Նովիկովը, Դոբրիվոյե Վելեմիրը, Ալեկսանդր Գոլովնյան, Արտյոմ Ֆիլիպպովն ու Ջեֆֆերսոն Օլիվեիրան: