Վահան Բիչախչյանը կշարունակի մրցելույթները Սլովակիայի «Ժիլինայի» կազմում: Հայաստանի ազգային հավաքականի խաղացողն ու ակումբը թարմացրել են գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում էր գալիք ամռանը: Նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Հիշեցնենք, որ գյումրեցի ֆուտբոլիստը «Ժիլինա» է տեղափոխվել 2017 թվականին «Շիրակից»:

Պայմանագրի ժամկետն երկարաձգելուց հետո Վահան Բիչախչյանը նշել է, որ «Ժիլինայում» նա իրեն զգում է ինչպես տանը: Ասել է, որ մեծ պատիվ է ներկայացնել «Ժիլինայի» նման ակումբը: